շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ում

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 7-ին պայքարը կսկսեն 55, 72, 77, 82 կգ քաշային ըմբիշները:

55 կգ քաշային Նորայր Հախոյանը 1/8 եզրափակիչում կմրցի Գերմանիայից Ֆաբիան Գեռնարդի հետ:

72 կգ քաշում Մալխաս Ամոյանի առաջին մրցակիցը դեռևս հայտնի չէ:

82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը որակավորման փուլում ուժերը կչափի թուրք Բուրհան Ակբուդակի հետ:

Հոկտեմբերի 8-ին մրցագորգ դուրս կգան 60, 97, 130 կգ քաշային ըմբիշները:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում կփորձի գերազանցել ԱՄՆ-ից Դելթոն Ջեյմս Ռոբերտսին:

130 կգ քաշում Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում կմրցի ճապոնացի Արատա Սոնոդայի հետ:

Եվ հոկտեմբերի 9-ին մեդալների համար պայքարի մեջ կմտնեն 63, 67, 87 կգ քաշային ըմբիշները:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը  որակավորման փուլում կփորձի գերազանցել նորվեգացի Շտիգ Անդրե Բերգեին:

67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կմրցի Մամադասա Սիլայի (Ֆրանսիա) հետ։

87 կգ քաշում էլ Արթուր Շահինյանը անդրանիկ գոտեմարտում կփորձի հաղթել լիտվացի Յուլիուս Մատուզեվիցիուսին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցեց 4 ըմբիշով: 61 կգ քաշային կարգում ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ Արսեն Հարությունյանը:

  • Կիսվել: