կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Բուլղարիայի մրցաշարին

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Բուլղարիայի մրցաշարին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարին:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի  ֆեդերացիան: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Բուլղարիա կմեկնեն` 55 կգ Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 82 կգ Կարապետ Չալյանը և Սամվել Գևորգյանը, 87 կգ Վիգեն Նազարյանը: Մրցաշարը կկայանա մարտի 2-ից 5-ը:

Ավելի վաղ  Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեդալների մեծ պաշարով է վերադարձել Ռյազանի միջազգային մրցաշարից: Ոսկե մեդալակիրներ են դարձել` Կարապետ Մանվելյանը  (55կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ):

Երկրորդ տեղն է զբաղեցրել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել` Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) և Հովհաննես Հարությունյանը (87 կգ):

  • Կիսվել: