հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն ավարտեց ելույթները Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը երկամարտի 237 կգ (103+134) արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը գրավեց 4-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 238 կգ (108+130) արդյունք: Մեր մարզուհուն 4 կգ չհերիքեց բրոնզե մեդալ նվաճելու համար:

Այսօր գիշերը մրցահարթակ դուրս կգան Հայաստանի վերջին երկու պատվիրակները՝ ծանր քաշայիններ Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը։

  • Կիսվել: