երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հրայր Ալիխանյանը մեկնարկել է հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Հրայր Ալիխանյանը մեկնարկել է հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Նա պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից:

Հաջող է մեկնարկել նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։ Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 5-3 հաշվով հաղթել է Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուռամագոմեդովին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Սլովակիայի ներկայացուցիչ Թայմուրազ Սալկազանովի հետ։

  • Կիսվել: