երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրանտ-Լեոն Ռանոսը խփեց առաջին գոլը «Բորուսիայում» և նվաճեց առաջին մրցանակը (տեսանյութ)

Հրանտ-Լեոն Ռանոսը խփեց առաջին գոլը «Բորուսիայում» և նվաճեց առաջին մրցանակը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլը խփեց իր նոր թիմի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում:

Հայմշտետենում անցկացված յուրահատուկ մրցաշարում, որին մասնակցեցին երեք թիմ, «Բորուսիան» նախ մեկ խաղակես անցկացրեց 3-րդ լիգայում հանդես եկող «Մյունխեն-1860»-ի հետ և հաղթեց 2:1 հաշվով: Այդ հանդիպման 5-րդ րոպեին աչքի ընկավ մեր ֆուտբոլիստը, որը բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմում:

Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» հանդիպեց արդեն «Շտուտգարտի» հետ, որը մինչ այդ 2:0 հաշվով հաղթել էր «Մյունխեն-1860»-ին: Մյոնխենգլադբախցի ֆուտբոլիստները 5:1 հաշվով հաղթանակ տարան և տիրացան փոխանցիկ գավաթին: Հրանտ-Լեոն Ռանոսը բաց թողեց 2-րդ խաղը:

«Բորուսիան» հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 5-ին, ֆրանսիական «Մոնպելիեյի» հետ, որը մարզում է հայազգի մասնագետ Միշել Դեր-Զաքարյանը:

 

  • Կիսվել: