երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրանտ-Լեոն Ռանոսն ուրախ է նորամուտի խաղում գրանցած դուբլի համար, սակայն դժգոհ է խաղի արդյունքից

Հրանտ-Լեոն Ռանոսն ուրախ է նորամուտի խաղում գրանցած դուբլի համար, սակայն դժգոհ է խաղի արդյունքից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը ուրախ չէ Կիպրոսի դեմ ոչ-ոքի արդյունքից:

«Ուրախ եմ, երկու գոլերիս համար, սակայն ցավալի է, որ չհաղթեցինք: Հրաշալի թիմ ունենք` բարի մարդկանցով: Վայելել եմ թիմի հետ մարզումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռանոսը:

Հարձակվողի կարծիքով` թիմն արդեն իսկ կենտրոնացած է հաջորդ խաղի վրա, և անելու են ամեն հնարավոր բան մյուս խաղում հաղթելու համար։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Ազգային թիմի կազմում նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը:

  • Կիսվել: