երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է Հայաստանի հավաքականում իր նորամուտին

Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է Հայաստանի հավաքականում իր նորամուտին

Հայաստանի ազգային հավաքականի և «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Instagram-ի իր էջում գրառում է կատարել Կիպրոսի դեմ ընկերական խաղի մասին, որում ֆուտբոլիստն իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում և դարձավ երկու փայլուն գոլի հեղինակ.

«Առաջին խաղը, առաջին գոլերը … ինչպիսի զգացողություններ են»,- գրել է Ռանոսն ու խաղից լուսանկարներ տեղադրել:

Հիշեցնենք՝ Հայաստան-Կիպրոս հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

  • Կիսվել: