երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրաձիգներն ԱՊՀ խաղերի թիմային պայքարում չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը

Հրաձիգներն ԱՊՀ խաղերի թիմային պայքարում չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը

 Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները մեկնարկեցին ԱՊՀ խաղերի թիմային միքս ձևում:

 Մինսկում ընթացող մրցաշարի մրցումային երկրորդ օրը Հայաստանի ընտրանու կազմում «հրացան, 10 մետր, 30 կրակոց, միքս» ձևում Հայկ Բաբայանը և Միլենա Միասարյանը որակավորման փուլում գրավեցին 6-րդ, իսկ «10 մետր, ատրճանակ, 10 մետր, 30 կրակոց, միքս» ձևում Նարե Գաբրիելյանը և Գոռ Մանուչարյանը 7-րդն էին: Եզրափակիչ են դուրս եկել 1-4-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները:

Հրաձիգները ևս երեք մեկնարկ կունենան ԱՊՀ խաղերում, արդեն անհատական պայքարում:

  • Կիսվել: