Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Polish Օպեն Կալիբեր 2025 հրաձգության մրցաշարի հաղթող
Լեհաստանում Փարիզի Օլիմպիադայի մասնակիցը 10 մետր օդամղիչ ատրճանակից հրաձգությունում գրավել է առաջին տեղը՝ վաստակելով 242.3 միավոր՝ առաջ անցնելով Ուկրաինայի երկու մարզուհիներից:
Նշենք՝ ավելի վաղ Էլմիրան նույն մրցաշարում արծաթ էր նվաճել Բենիկ Խլղաթյանի հետ:
Ինքը՝ Բենիկը, տղամարդկանց մենապայքարում զբաղեցրել է 8-րդ տեղը։


