շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Քուվեյթի 9-րդ Գրան Պրիում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Քուվեյթի 9-րդ Գրան Պրիում

Հունվարի 10-17-ը Քուվեյթում տեղի է ունեցել Ամիրի անվան Քուվեյթի 9-րդ գրան պրին, որում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը եղել է Հայաստանի միակ ներկայացուցիչն այս մրցաշարում, փոխանցում է armsport-ը:
 
Կիսաեզրափակչում խոցելով 565 միավոր՝ նա 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ բարելավելով դիրքերը՝ գրավել է 3-րդ հորիզոնականը:
 
Նշենք` հրաձգության Հայաստանի հավաքականը 12 մարզիկով փետրվարի 23-ին կմասնակցի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպայի վարկանիշային առաջնությանը  Մինչ այդ`փետրվարի 9-22-ը, Հայաստանւի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի լեհական Վրոցլավ քաղաքում:
 
Հայաստանի հավաքականում ընդգրկված կլինի 6 աղջիկ և 6 տղա:

  • Կիսվել: