կիրակի, մարտ 3
3 / 3 / 2024
Հովհաննես Հարությունյանը 1 րոպե 13 վայրկյանում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 ԵԱ

Հովհաննես Հարությունյանը 1 րոպե 13 վայրկյանում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 ԵԱ

Հովհաննես Հարությունյանը 1 րոպե 13 վյարկյանում դարձավ Ռումինիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի անդամը մրցեց մոլդովացի Գաբրիել Լուպասկոյի հետ եւ հաղթեց տուշեով: Մրցակցի մարզիչները չելենջ գցեցին, բայց գորգի եւ կողային մրցավարները հաշվեցին մաքուր տուշե:

Հովհաննես Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ պարտվել էր Դանիայի ներկայացուցիչ Տուրպալ Ալի Բիսուլթանովին: Դանիացի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ եւ Հարությունյանին պայքարը շարունակելու հնարավորություն էր տվել: Միակ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշի ռումինացի մրցակիցը հրաժարվեց պայքարից, հաղթանակը շնորհվեց Հարությունյանին:

Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել էր 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը: Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվել է Ռումինիան ներկայացնող Դենիս Ֆլորին Միհային եւ արժանացել արծաթե մեդալի:

 

  • Կիսվել: