շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հնդկաստանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը

Հնդկաստանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Երեկ կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, մասնակից երկրների դրոշների շքերթն ու առաջնության վիճակահանությունը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի դրոշակակիրը եղել է Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը։

Մրցումային առաջին օրը՝ մարտի 16-ին, Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգա միայն 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան։

Մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆինե Մանչինին: Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված են նաև Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ ), Անուշ Գրիգորյանը (50 կգ ), Էլիդա Քոչարյանը (60 կգ ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներն աշխարհի առաջնությունում հանդես կգան Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ:

Աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար:

Հաղթողը ստանալու է 100 հազար դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 և 25 հազարական դոլար: Առաջնությանն այս տարի ռեկորդային՝ 333 մասնակիցներ են հայտավորվել:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 16-26-ը:

  • Կիսվել: