երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հնարավոր չէ․ Սպերցյանը՝ «Սպարտակ» կամ «Զենիթ» տեղափոխվելու մասին

Հնարավոր չէ․ Սպերցյանը՝ «Սպարտակ» կամ «Զենիթ» տեղափոխվելու մասին

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անհնար է համարում իր տեղափոխությունը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» կամ Մոսկվայի «Սպարտակ»։ Նա այդ մասին ասել է RB-Sport–ի հետ զրույցում։
 
«Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկելու ռուսական ակումբների առաջարկները։ Ես իհարկե «ոչ» կասեմ նրանց։ Իմ տեղափոխությունն այդ ակումբներ հնարավոր չէ»,- նշել է ֆուտբոլիստը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կասի «Սպարտակի» և «Զենիթի» ներկայացուցիչներին, եթե ցանկանան նրան տեսնել իրենց ակումբներում:
 

  • Կիսվել: