երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլի համար կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ

ՀՀ-ում բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլի համար կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ

ՀՀ-ում փետրվարին կայանալիք բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Փետրվարի 17-26-ը ընկած ժամանակահատվածում Ավստրիայում և Երևանում անցկացվելու է բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլը։ Հայաստան-Ալբանիա հանդիպումը ՀՀ–ում կանցկացվի փետրվարի 23–26–ը։

«Վերջին տարիներին բասկետբոլի ազգային հավաքականը գրանցել է աճ բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 19-23-ը 21 պատվիրակով մասնակցելու է Ավստրիայում Հայաստան-Ավստրիա խաղին, իսկ փետրվարի 23-26-ը Հայաստանը հյուրընկալելու է Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականին։ Նախընտրական փուլի խաղը տեղի է ունենալու փետրվարի 25-ին։ Ալբանիայի պատվիրակությունը ներկայանալու է 28 պատվիրակով»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

  • Կիսվել: