չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ–ն ներկայացնող ըմբիշներից 2-ը կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

ՀՀ–ն ներկայացնող ըմբիշներից 2-ը կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը՝ Էդգար Պետրոսյանը (48 կգ) և Էրիկ Տեր - Մաթևոսյանը (80 կգ) կպայքարեն հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար:
 
1/16 եզրափակիչում Պետրոսյանը հաղթեց ամերիկացի Էզեկիլ Վիտին (8:0), 1/8 եզրափակիչում` թուրք Աբդուլսամետ Ուկարին (7:0), իսկ քառորդ եզրափակիչում` հնդիկ ըմբիշ Պատիլին (8:0): Կիսաեզրափակիչում հայ մարզիկը զիջեց Ուզբեկստանի ներկայացուցչին։
 
Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթանակով սկսեց պայքարը` պարտության մատնելով Եգիպտոսը ներկայացնող ըմբիշին, սակայն հաջորդ գոտեմարտում զիջեց մրցակցին: Այնուամենայնիվ, հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացավ, հաղթեց ադրբեջանցի մրցակցին, և նա կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 31-ին Ստամբուլում։

  • Կիսվել: