կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում

ՀՀ մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում,  հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

«Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի Թբիլիսի քաղաքում նախապատրաստվելով Աշխարհի գավաթների առաջին և երկրորդ փուլերին՝ փետրվարի 13-19-ը Կահիրե, 20-26-ը Կոտբուս:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար»,–նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: