հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՀՀ-ի դարպասը երեկ խփած 2 գոլերի շնորհիվ Ռոնալդուն շրջանցեց Մեսսիին

ՀՀ-ի դարպասը երեկ խփած 2 գոլերի շնորհիվ Ռոնալդուն շրջանցեց Մեսսիին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է անցել Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսիից աշխարհի առաջնության ընտրական փուլերի գոլերի թվով:

Շաբաթ օրը Երևանում Պորտուգալիան 5:0 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականին: «Ալ-Նասրի» 40-ամյա հարձակվող Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ:

Ռոնալդուն ընտրական փուլերում խփել է 38 գոլ, իսկ Մեսսին՝ 36: Ռեկորդակիրը Գվատեմալայի նախկին խաղացող Կառլոս Ռուիսն է՝ 39 գոլով:

Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում խփել է ընդհանուր առմամբ 140 գոլ:

  • Կիսվել: