չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ հավաքականը նոր մարզիչ ունի

ՀՀ հավաքականը նոր մարզիչ ունի

Ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ալեքսանդր Գրիգորյանը մոտ է Հայաստանի հավաքականը գլխավորելուն: Նշանակման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, տեղեկացնում է News.am Sport-ը:

News.am Sport-ին հայտնի է դարձել, որ այս օրերին Երևանում գտնվող 53-ամյա մասնագետի թեկնածությունը առաջադրել և պաշտպանում են «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը:

Առաջարկն արժանացել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հավանությանը։ Գրիգորյանի թեկնածությանը դեմ է ՀՖՖ-ի ղեկավարության մի մասը, այդ թվում ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:

Իսպանացի մասնագետը բանակցում է իր անվանի հայրենակիցներից մեկի հետ` հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հրավիրելու նպատակով:

NEWS.am Sport-ի տվյալներով՝ հնարավոր նշանակման կապակցությամբ իրենց անհանգստությունն ու բացասական վերաբերմունքն են հայտնել նաեւ Ռուսաստանում հանդես եկող ազգային հավաքականի անդամները:

  • Կիսվել: