ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ բարձրագույն խմբի ակումբներին կտրամադրվի 3.5-ական միլիոն դրամ. ՀՖՖ

ՀՀ բարձրագույն խմբի ակումբներին կտրամադրվի 3.5-ական միլիոն դրամ. ՀՖՖ

Կայացել է արտակարգ դրության պայմաններում ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեն քննարկեց ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները և ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաև հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների: Ընդունվել են մի շարք որոշումներ:

 

ՀՖՖ նախագահի առաջարկով Գործադիր կոմիտեն որոշել է ակումբներին փոխանցել Բարձրագույն խմբի հովանավորչական և կենտրոնացված հեռարձակման պայմանագրերով նախատեսված գումարների երկրորդ մասը՝ յուրաքանչյուր ակումբին 3,500,000 ՀՀ դրամ:  Երկու փոխանցումների մասով էլ բացառություն կկազմի Երևան ՖԱ-ը, որի հասանելիք գումարները կփոխանցվեն ակումբի այն ֆուտբոլիստներին և աշխատակիցներին, ովքեր բողոք էին ներկայացրել ՀՖՖ ակումբի նկատմամբ՝ որպես չստացված աշխատավարձերի մի մասի փոխհատուցում:
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

  • Կիսվել: