երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՖՖ-ն ու իտալական Macron ընկերությունը երկարաձգել են համագործակցությունը

ՀՖՖ-ն ու իտալական Macron ընկերությունը երկարաձգել են համագործակցությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և իտալական Macron ընկերությունը երկարաձգել են համագործակցությունը մինչև 2029 թվական, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Անդրադառնալով Macron ընկերության հետ նոր պայմանագրի ստորագրմանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է.

«Շատ ուրախ ենք Macron ընկերության հետ նոր պայմանագրի ստորագրման մասին հայտարարելու կապակցությամբ: Մեր համագործակցության արդյունավետությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Վստահ ենք, որ միասին կկարողանանք հասնել նոր հաջողությունների»:

Macron ընկերության գործադիր տնօրեն Ջանլուկա Պավանելոն իր հերթին նշել է, որ իրենք ուրախ են շարունակելու հարաբերությունները, որոնք աճել և ամրապնդվել են տարիների ընթացքում:

«Սա գործընկերություն է՝ հիմնված բարեկամության, փոխադարձ հարգանքի և սպորտային հիմնարար արժեքների վրա: Ճանապարհ, որով պետք է անցնել փոխադարձ գոհունակությամբ ՝ ստեղծելով տեխնիկական և դիզայներական բարձր մակարդակի հագուստ, որը լավագույնս է արտացոլում Հայաստանի ազգային հավաքականի անհատականությունը»,- ավելացրել է Պավանելոն:

ՀՖՖ-ի եւ Macron-ի նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մտել 2020թ. հունվարի 1-ից եւ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 30-ը։

  • Կիսվել: