ՀՖՖ-ն տեղեկություն է տարածել Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Սեպտեմբերի 10-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենայում» կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 4-րդ խմբի երկրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը:
Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի Արևելյան տրիբունայի 11-րդ հատվածը: Տոմսերը, որոնց արժեքն է 4 եվրո, հնարավոր է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով, որն ակտիվ է լինելու մինչև սեպտեմբերի 7-ը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ը պաշտոնական կայքը։
Տոմսերն առցանց պատվիրելուց հետո երկրպագուներն իրենց էլ. հասցեին կստանան էլեկտրոնային վաուչեր, որն անհրաժեշտ է ներկայացնել «Տոշե Պրոեսկի Արենայի» տոմսարկղ՝ ֆիզիկական տոմս ձեռք բերելու համար: