չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ հուլիսի 19-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3RyizMf:

ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթաց

Դասընթացը բաղկացած է 7 մոդուլներից: Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 19-ից -21-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական B կարգի արտոնագրի դասընթացին կարող են դիմել կամ ՈՒԵՖԱ C կարգի արտոնագիր ունեցող անձինք, կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները/ուհիները (տե՛ս դիմում-հայտի 20 և 21 կետերը)։

ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ՝ դասընթացին կարող են մասնակցել 24 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով տեխնիկական տնօրինությունը կատարելու է ընտրություն՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ.

դիմորդ-մարզչի աշխատանքային փորձը մանկապատանեկան թիմերում

ինչ տարիքային խմբերի հետ է աշխատել կամ աշխատում

արդյոք աշխատել կամ աշխատում է որպես գլխավոր մարզիչ և այլն

Տեխնիկական տնօրինության որոշմամբ, որպես ամփոփիչ փուլ, անհրաժեշտության դեպքում կանցկացվի նաև անհատական հարցազրույց վերոնշյալ չափորոշիչներով ընտրված դիմորդ-մարզիչների հետ, ինչից հետո կկատարվի վերջնական ընտրություն։

ՈՒԵՖԱ/ՀՖՖ B կարգի արտոնագրի դասընթացի վարձավճարը կազմում է հինգ հարյուր հազար դրամ՝ (500000 ՀՀ դրամ)՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։ Վճարումը կատարվելու է երկու մասով։

Ընտրված դիմորդ-մարզիչները վճարման առաջին մասը՝ երկու հարյուր հիսուն հազար դրամը (250000 ՀՀ դրամ), պետք է կատարեն մինչև ս.թ. հուլիսի 26-ը՝ ժամը 18։00:

Վճարումը չկատարելու դեպքում դիմորդ-մարզիչը չի կարող մասնակցել դասընթացին:

Վճարման երկրորդ մասը (250000 ՀՀ դրամ) պետք է կատարվի հինգերորդ մոդուլից առաջ (ժամկետների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ)։

 

Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում:

  • Կիսվել: