Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք»:
Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը: Երկօրյա հեծանվարշավին մասնակցության հայտ է ներկայացրել 106 քաղաքացի, սակայն նախապատրաստական մարզումներից հետո հաստատվել է նրանցից 86-ի մասնակցությունը:
Օգոստոսի 29-ին հեծանվային արշավի մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 07:30-ին։ Հեծանվարշավին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



