երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հետախուզվում էր գողության, կողոպուտի, շորթման մեղադրանքով

Հետախուզվում էր գողության, կողոպուտի, շորթման մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 23-ին Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 38-ամյա Սուրեն Մ.-ին, որը մայիսի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը), 253-րդ (Կողոպուտը), 258-րդ (Շորթումը), 44-254-րդ (Գողության փորձը) և 44-253-րդ (Կողոպուտի փորձը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: