ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հեշտ չէ, բայց ես ամեն ինչ անում եմ թիմի համար․ Մխիթարյան

Հեշտ չէ, բայց ես ամեն ինչ անում եմ թիմի համար․ Մխիթարյան

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1): Հանդիպման 27-րդ րոպեին հայ կիսապաշտպանի խփած գոլը չեղարկվել էր VAR-ի շնորհիվ։

«Երկրորդ խաղակեսը պարզապես խելահեղ էր։ Սա «Ինտերն» է։ Մենք գիտեինք, որ պարտությունը կամ ոչ-ոքին մեզ քիչ հնարավորություններ կթողնեն լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, ուստի ամեն ինչ արեցինք, որպեսզի հաղթենք։ Առաջին խաղակեսում մենք նույնպես հնարավորություններ ունեինք, վերահսկում էինք ամբողջ հանդիպումը։

Իմ գո՞լը, որը չեղարկվեց։  Ցավալի է, իհարկե։ Եթե առաջինը գոլ խփեինք, ապա ընդմիջմանը կարող էինք վճռել հանդիպման ելքը։ Բայց դրա չեղարկումով մեր խաղն էլ ավելի ագրեսիվ դարձավ։ Եվ բոլոր նրանք, որոնք դուրս եկան փոխարինման, նպաստեցին հաղթանակին։ Մենք շատ ուժեղ կազմ ունենք։

Իմ կա՞պը Դիմարկոյի և Բաստոնի հետ։ Միասին փորձում ենք պաշտպանվել, հարձակվել, գիտենք, թե ով է ապահովագրելու առջևի գծում գտնվող գործընկերոջը։ Առաջին օրվանից լավ ենք հասկանում միմյանց։ Դա քիմիա է, դժվար է բառերով բացատրել:

Ինչու՞ է իմ խաղը բարելավվել: Ինձ ժամանակ էր պետք հարմարվելու համար։ Մարզչի ու ընկերների շնորհիվ ինձ հաջողվեց։ Հեշտ չէ, բայց ես ամեն ինչ անում եմ թիմի համար»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել DAZN-ը։

  • Կիսվել: