շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հերթական սկանդալը հայկական բռնցքամարտում. Մարզիչ Սամվել Պողոսյանը հացադուլ է սկսել

Հերթական սկանդալը հայկական բռնցքամարտում. Մարզիչ Սամվել Պողոսյանը հացադուլ է սկսել

Հայկական բռնցքամարտի աշխարհում հերթական սկանդալն է հասունանում:

ԵՕՀՊՄ քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանն այսօր Վերնիսաժի տարածքում հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի:

Պողոսյանի սան Հենրիկ Սահակյանը 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է, այս տարի դարձել է Հայաստանի մեծահասակների չեմպիոն, սակայն չի ընդգրկվել Հայաստանի հավաքականում, որը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը:

Սամվել Պողոսյանն ArmSport-ի հետ զրույցում նշում է, որ տևական ժամանակ է, ինչ ֆեդերացիան խտրական մոտեցում է ցուցաբերում իրեն որպես մարզիչ: Իսկ ամեն ինչ ավելի լրջացավ, երբ Պողոսյանի սան Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական եղավ:

Մարզչի խոսքով, Սահակյանը չի օգտագործել որևէ տեսակի արգելված դեղամիջոց և այս ամենը շինծու է:

  • Կիսվել: