չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Յուվենթուս» - «Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Յուվենթուս» - «Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Յուվենթուս» - «Ինտեր» առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մեր հայրենակիցը մասնակցել է ամբողջ խաղին: La Gazzetta dello Sport հեղինակավոր թերթը նրա խաղը գնահատել է 6,5 բալ:

«Նա միշտ պայքարում է, ըստ ցանկության բարձրացնում և իջեցնում է խաղի տեմպը, կառավարում այն: Նա ամենահստակ գաղափարներով խաղացողն է, Բրոզոյին հանում է կրակագիծ, նույնիսկ գոլ խփելուն է մասնակցում», - գրում է թերթը:

Նշենք, որ խաղն անցավ «Ինտերի» տարածքային առավելությամբ 62 տոկոս, սակայն առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: Միլանցիները հաշիվը հավասարեցրին միայն 90+5 րոպեին, 11 մ հարվածով: Դրանից հետո կրքերը բորբոքվեցին և գլխավոր մրցավարը երեք կարմիր քարտ ցույց տվեց, այդ թվում «Ինտերի» դարպասապահ Հանդանովիչին և միակ գոլի հեղինակ Լուկակուին: Դա նշանակում է, որ նրանք բաց կթողնեն պատասխան հանդիպումը, որը կկայանա ապրիլի 26-ին, Միլանում:

  • Կիսվել: