ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց «Նապոլիին»` 8-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։

«Ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով նվաճեց կարիերայի հերթական տիտղոսը` 25-րդը։

Մխիթարյանը կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ է դառնում Իտալիայի Սուպերգավաթակիր։

Բացի վերոնշյալ Իտալիայի երկու Սուպերգավաթներից, Մխիթարյանը 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի Սուպերգավաթակիր, 1 անգամ` Հայաստանի գավաթակիր, 3-ական անգամ` Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր, 1 անգամ` Ուկրաինայի Սուպերգավաթակիր, 2 անգամ` Գերմանիայի Սուպերգավաթակիր, 1-ական անգամ` Անգլիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, 1 անգամ` Իտալիայի գավաթակիր, 1-ական անգամ էլ` Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։

  • Կիսվել: