հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանի թիմը նոր մարզիչ է փնտրում. առաջին թեկնածուն Պոչետինոն է

Հենրիխ Մխիթարյանի թիմը նոր մարզիչ է փնտրում. առաջին թեկնածուն Պոչետինոն է

Միլանի «Ինտերը» կապ է հաստատել արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի հետ՝ քննարկելու գլխավոր մարզչի պաշտոնում նրա նշանակման հարցը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

«Ինտերի» ներկայիս գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հնարավոր է պաշտոնանկ արվի մինչև այս մրցաշրջանի ավարտը, քանի որ թիմն արդեն չորս խաղ չի կարողանում հաղթանակ տանել։ «Ֆիորենտինային» սեփական դաշտում պարտվելուց հետո միլանյան ակումբն այժմ զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, ուստի այն կարող է դուրս մնալ նաև չեմպիոնների լիգայի գոտուց։

Մաուրիսիո Պոչետինոն գործազուրկ է անցած տարվա ամառվանից՝ ՊՍԺ-ից հեռացվելուց հետո։ Նախկինում նրան կապում էին մի քանի թիմի՝ այդ թվում Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն դրանք պաշտոնական առաջարկությամբ չեն դիմել արգենտինացի մասնագետին։

  • Կիսվել: