երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հենրիկ Ճղրիկյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին․ Մ22 ԵԱ

Հենրիկ Ճղրիկյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին․ Մ22 ԵԱ

91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը վստահ հաղթանակով է մեկնարկել Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի Մ22 առաջնությունում։

Մեկնարկային գոտեմարտում հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է վրացի Ջումկա Ջաիանիին։ Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը հաղթել է 4-1 հաշվով, երկրորդում պարտվել է 0-5, իսկ երրորդում տապալել է մրցակիցին, և մրցավարը անմիջապես դադարեցրել է մենամարտը։

 

  • Կիսվել: