երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկները» 2022թ․ հաղթողները

Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկները» 2022թ․ հաղթողները

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, որտեղ ներառված էին աշխարհի և Եվրոպայի առաջնությունների 25 մեդալակիրներ։ Ընտրությանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները և ֆեդերացիանների ներկայացուցիչները։

Այսպիսով լավագույն տասնայկում  են՝  

Ալեքսանյան Արթուր - հունահռոմեական ոճի ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն
Անոյան Մալխաս - հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր
Բաչկով Հովհաննես - բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն
Գասպարյան Սամվել - ծանրամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Դավթյան Արթուր - մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր
Լալայան Վարազդատ - ծանրամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի արծաթե մեդալակիր
Հարությունյան Արսեն - ազատ ոճի ըմբշամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
Հովսեփյան Անի - բռնցքամարտ, աշխարհի չեմպիոն
Մերդինյան Հարություն - մարմնամարզություն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 
Մկրտչյան Լիլիթ - հրաձգություն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 

Նշենք, որ տարվա 10 լավագույն մարիկները կստանան 5 միլիոն դրամ պարգևավճար կառավարության կողմից։ 

  • Կիսվել: