ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի են սպորտային մարմնամարզության առաջնության լավագույն եռյակները

Հայտնի են սպորտային մարմնամարզության առաջնության լավագույն եռյակները

Երևանում այսօր սկսվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Կանայք մրցում են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ` Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, բազմամարտում հայտնի են դարձել լավագույն եռյակները. կանայք` Աննա Գրիգորյան / Շահինյանի անվան ՄԴ / , Տաթև Սուքիասյան / Գյումրի /, Ինեսա Ջաղինյան /Շահինյանի անվան ՄԴ /:

Տղամարդկանց բազմամարտի  մրցանակակիրներն են երևանցիներ  Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը:

Վաղը` փետրվարի 27-ին նախատեսված են առանձին գործիքների եզրափակիչները։

  • Կիսվել: