երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են «Կոնֆերենցիաների լիգայում» հայկական թիմերի մրցակիցները

Հայտնի են «Կոնֆերենցիաների լիգայում» հայկական թիմերի մրցակիցները

Հայաստանը ներկայացնող 4 ակումբներ դուրս են եկել «Կոնֆերենցիաների լիգայի» 2-րդ փուլ։ Հայտնի են, թե մեր թիմերի մրցակիցները ովքեր են լինելու երկրորդ փուլում։

«Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Զրինսկիի» արգելքը չհաղթահարելուց հետո ԿԼ-ի որակավորման 2-րդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» հետ։ Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» կմրցի հունական «Արիսի» դեմ։ «Փյունիկը» կխաղա Շվեդիան ներկայացնող «Կալմարի», իսկ «Ալաշկերտը»՝ հունգարական «Դեբրեցենի»։

Նշենք, որ դիմակայության առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 3-ին։ «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» առաջին հանդիպումները կանցկացնեն Երևանում, իսկ «Փյունիկը» և «Ուրարտուն»՝ դրսում. համապատասխանաբար՝ «Փյունիկը» կմեկնի Շվեդիա, իսկ «Ուրարտուն»՝ Ռումինիա։

  • Կիսվել: