երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հայտնի են Խաչանովի ու Ավանեսյանի առաջին մրցակիցները. Ուիմբլդոն

Հայտնի են Խաչանովի ու Ավանեսյանի առաջին մրցակիցները. Ուիմբլդոն

Լոնդոնում կայացել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» վիճակահանությունը:

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովն առաջին շրջանում կմրցի ռուսաստանցի Ասլան Կարացևի հետ:

Կանանց պայքարում աշխարհի 81-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում կմրցի ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ (44-րդ ռակետ)։

«Ուիմբլդոնի» մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 1-ին:

  • Կիսվել: