շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները

Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները

Երևանում ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել առանձին գործիքների եզրափակիչները, գրում է ՀԱՕԿ-ը։

Չեմպիոն են դարձել հետևյալ մարզիկ -մարզուհիները:

Տղամարդիկ. Նորայր Հովհաննիսյան /ազատ վարժություններ /, Հարություն Մերդինյան / նժույգթափեր /, Վահագն Դավթյան / օղակներ /, Արթուր Դավթյան / հենցատկ և զուգափայտ / և Էրիկ Բաղդասարյան / պտտաձող /:

Կանայք. Ինեսա Ջաղինյան  / ազատ վարժություն և հենացատկ / ,  Ջեմմա Բերբերյան / զուգափայտ / և Տաթև Սուքիասյան /  հավասարակշռության գերան /:Բացառությամբ գյումրեցի Տաթև Սուքիասյանի, մյուս բոլոր չեմպիոնները Երևանից են:

Առաջնության արդյունքներով կազմավորվել են հավաքականներ, որոնք փետրվարի  29 -ին  ուսումնամարզական հավաքի կմեկնեն Թբիլիսի: Այնուհետև լավագույնները կուղևորվեն Դոհա `  մասնակցելու մարտի 16 –ին սկսվելիք աշխարհի գավաթի`  օլիմպիական վարկանիշային խաղարկությանը:

 

  • Կիսվել: