կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի ընտրական փուլում

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի ընտրական փուլում

Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունեցել բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի վիճակահանությունը: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Հայաստանի հավաքականի մրցակիցները խմբում կլինեն Ավստրիայի և Ալբանիայի հավաքականները:
 
Ընտրական խաղերը կկայանան 2024 թվականի փետրվարի 19-27-ը, նոյեմբերի 18-26-ը և 2025 թվականի փետրվարի 17-25-ը:
Երկրորդ փուլ կանցնեն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 2-րդ տեղը գրաված մասնակիցների ցանկում լավագույն ցուցանիշ ունեցող թիմը:
Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025թ․ հունիսին։

  • Կիսվել: