շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի նոր մրցակիցները

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի նոր մրցակիցները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի հավաքականները: 

Մեր ընտանին ընտրական փուլը կսկսի սեպտեմբերի 8-ին, Ալբաիայի հետ տնային խաղով:

Հայաստանի հավաքականի խաղացանկը.

08.09.23          Հայաստան - Ալբանիա

12.09.23          Հայաստան - Չեռնոգորիա

13.10.23          Ռումինիա - Հայաստան

17.10.23          Հայաստան - Շվեյցարիա

17.11.23          Շվեյցարիա - Հայաստան

21.11.23          Ֆինլանդիա - Հայաստան

22.03.24          Չեռնոգորիա - Հայաստան

26.03.24          Հայաստան - Ռումինիա

06.09.24          Հայաստան - Ֆինլանդիա

15.10.24          Ալբանիա - Հայաստան

 

  • Կիսվել: