երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի մասնակիցները

Հայտնի են ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի մասնակիցները

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում կլինի ճապոնական «Ուրավան»:

Քառորդ եզրափակչում ճապոնական ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր մեքսիկական «Լեոնին»:

Պեպ Գվարդիոլայի թիմը մրցաշարին մասնակցում է՝ որպես Չեմպիոնների լիգայի հաղթող ու պայքարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից:

Կիսաեզրափակիչ մյուս զույգում Լիբերտադորեսի գավաթի հաղթող «Ֆլումինենսեն» կմրցի Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ, որը 3-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադին»:

 

  • Կիսվել: