շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայտնի է՝ ում կփորձի ձեռք բերել Բարսելոնան, եթե Ռեշֆորդի տրանսֆերը խափանվի

Հայտնի է՝ ում կփորձի ձեռք բերել Բարսելոնան, եթե Ռեշֆորդի տրանսֆերը խափանվի

«Բարսելոնայում» ուսումնասիրում են թիմի եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդին փոխարինելու հնարավոր տարբերակները։ Անգլիացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես է գալիս վարձավճարով՝ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո, գրում է armsport.am-ը:

«Կապտանռնագույնները» հետաքրքրված են 28-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքների ամբողջական ձեռքբերմամբ, սակայն «կարմիր սատանաների» հետ վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։

​Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, եթե Ռեշֆորդի տրանսֆերը գնել չհաջողվի, «Բարսելոնան» կարող է կենտրոնանալ Աբդե Էզալզուլիի տարբերակի վրա, որը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում «Բետիսի» կազմում։

​Նշենք, որ մինչև «Բետիս» տեղափոխվելը Էզալզուլին պաշտպանում էր հենց «Բարսայի» գույները, և կատալոնացիները պահպանել են ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու առաջնահերթ իրավունքը։

Transfermarkt-ը 24-ամյա մարոկկացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

  • Կիսվել: