կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու Ֆուտբոլի աշխարհի 2034թ. առաջնությունը

Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու Ֆուտբոլի աշխարհի 2034թ. առաջնությունը

Ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտարարել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Սաուդցիները միակն էին, ովքեր հավակնում էին անցկացնել մրցաշարը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ավստրալիան որոշել է 2034 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ չներկայացնել:

Ինդոնեզիան և Ավստրալիան նախատեսում էին համատեղ հայտ ներկայացնել 2034 թվականի աշխարհի գավաթի անցկացման համար: Այնուամենայնիվ, Ինդոնեզիան հրաժարվեց մրցաշարն ընդունելու հետագա մրցակցությունից և աջակցեց Սաուդյան Արաբիայի հայտին:

Արդեն որոշվել են աշխարհի հաջորդ երկու առաջնությունների տանտերերը. 2026 թվականին մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ 2030 թվականին մրցաշարի հանդիպումներն առաջին անգամ կհյուրընկալեն վեց երկրներ՝ Ուրուգվայը, Պարագվայը, Արգենտինան, Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան։

Աշխարհի վերջին առաջնությունը հյուրընկալել էր Կատարը։ 2022 թվականին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները դարձան աշխարհի չեմպիոն։

  • Կիսվել: