կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի է՝ Հայաստանը որ մարզիկներն են ներկայացնելու սամբոյի Եվրոպայի առաջնությանը

Հայտնի է՝ Հայաստանը որ մարզիկներն են ներկայացնելու սամբոյի Եվրոպայի առաջնությանը

Սամբոյի Եվրոպայի 2023 թ. առաջնությունը ապրիլի 19-23-ն անցկացվելու է Իսրայելի Հայֆա քաղաքում, որին մասնակցելու են ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծերի հավաքականները: Ռուսները, բելառուսները և ֆրանսիացիները հանդես կգան Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո:
 
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ ապրիլի 19-ին և 20-ին «Ռոմեմա արենայի» մրցագորգերը կտրամադրվեն մեծահասակներին, ապրիլի 21-ին՝ երիտասարդներին, 22-ին՝ դեռահասներին և առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին՝ պատանիներին:
 
Ստորև ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող մարզիկներին:
 
Դեռահասներ (14-16 տարեկան)
 
1. Սամվել Դանիելյան - 46 կգ
2. Նարեկ Սիմոնյան - 53 կգ
3. Անդրե Սարդարյան - 58 կգ
4. Գոռ Շատվերյան - 64 կգ
5. Տիգրան Սարուխանյան - 71 կգ
6. Գոռ Աղասարյան - 79 կգ
7. Արեն Հարությունյան - 88 կգ
8. Դավիթ Բարսեղյան - 88+ կգ
 
Աղջնակներ (14-16 տարեկան)
1. Հայկանուշ Ազիզբեկյան - 47 կգ
 
Պատանիներ (16-18 տարեկան)
1. Ալիկ Մեքինյան - 53 կգ
2. Արմեն Աղումյան - 58 կգ
3. Էրիկ Գուրջանյան - 64 կգ
4. Համլետ Պարսամյան - 71 կգ
5. Սեյրան Սարուխանյան -79 կգ
6. Հովհաննես Սահակյան - 88 կգ
7. Էրիկ Սաղաթելյան - 98+ կգ
 
Երիտասարդներ (18-20 տարեկան)
1. Հերբերտ Սահակյան - 58 կգ
2. Մհեր Մելոյան - 64 կգ
3. Արարատ Աշուղյան - 71 կգ
4. Անդրեաս Հարությունյան - 79 կգ
5. Արսեն Հայրապետյան - 88 կգ
6. Գրիգոր Բեկնազարյան - 98 կգ
 
Աղջիկներ (18-20 տարեկան)
1. Աննա Այվազյան -50 կգ
2. Նանե Հակոբյան - 65 կգ
 
Տղամարդիկ
1. Տիգրան Կիրակոսյան - 58 կգ
2. Նարեկ Դալլաքյան - 64 կգ
3. Արամ Աղաջանյան - 71 կգ
4. Բորիս Շատվերյան - 79 կգ
5. Վահագն Չալյան - 88 կգ
6. Արսեն Խանջյան - 98 կգ
7. Նորիկ Խուրշուդյան - 98+ կգ
 
Կանայք
1. Արփինե Մնացականյան - 50 կգ
2. Վարսիկ Գրիգորյան - 54 կգ
3. Մելինե Մամիկոնյան - 59 կգ
 
Մարտական սամբո
1. Մխիթար Մխիթարյան - 58 կգ
2. Արման Ավանեսյան - 98 կգ
 
Իսրայել կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը:
 
Պատվիրակությունը ղեկավարում է Մխիթար Հայրապետյանը:

  • Կիսվել: