հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայտնի է Եվրո-2024-ի եզրափակչի մրցավարը

Հայտնի է Եվրո-2024-ի եզրափակչի մրցավարը

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության եզրափակչի մրցավարական անձնակազմը։

Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսյեն: Նա Եվրո-2024-ում սպասարկել է Խորվաթիա – Ալբանիա (2-2) ու Դանիա – Սերբիա (0-0) խմբային փուլի խաղերն ու Իսպանիա – Վրաստան (4-1) 1/8 եզրափակչի դիմակայությունը։ Երեք խաղում ֆրանսիացին ֆուտբոլիստներին 10 անգամ զգուշացրել է դեղին քարտով։ VAR-ի սենյակում աշխատելու է Լետեքսյեյի համերկրացի Ժեռոր Բրիսառը:

  • Կիսվել: