երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը

Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը

Առավելագույն գումարը, որը կարող է ստանալ ազգային հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար, կազմում է 28,25 միլիոն եվրո, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եվրո 2024-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 331 միլիոն եվրո (նույն մրցանակային ֆոնդը Եվրո 2020-ի համար էր): Մրցաշարին մասնակցելու համար յուրաքանչյուր թիմ կստանա 9,25 միլիոն եվրո, խաղում հաղթանակի համար՝ 1  միլիոն եվրո, ոչ-ոքիի համար՝ 500 հազար եվրո։ Փլեյ-օֆֆ դուրս գալու համար թիմը կստանա մոտ 1,5 միլիոն եվրո, քառորդ եզրափակիչ դուրս գալու համար՝ 2,5 միլիոն եվրո, կիսաեզրափակիչ դուրս գալու համար՝ 4 միլիոն եվրո:

Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կստանա 5 միլիոն եվրո հավելավճար, իսկ առաջնության հաղթողը՝ 8 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ մասը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։ Այդ եզրափակիչի ճակատագիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում։

  • Կիսվել: