Հայտնի է Արսեն Հարությունյանի առաջին մրցակիցը. Փարիզ-2024
Կայացել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգի վիճակահանությունը։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն օգոստոսի 8-ին կմեկնարկի 1/8 եզրափակչից և կգոտեմարտի 25-ամյա մեքսիկացի Ռոման Բրավո-Յանգի հետ։
Հաղթանակի դեպքում 24-ամյա Հարությունյանը քառորդ եզրափակչում կմրցի կամ ադրբեջանցի Ալիաբաս Ռզազադեի, կամ ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաևի հետ։
Փարիզ-2024-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարը կսկսի օգոստոսի 10-ին։


