երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հայտնի է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆոդենի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

  • Կիսվել: