երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայտնի է 33-ամյա ռուս MMA մարտիկի մահվան պատճառը

Հայտնի է 33-ամյա ռուս MMA մարտիկի մահվան պատճառը

Հայտնի է դարձել խառը ոճի ռուս մարտիկ (MMA) Ալեքսանդր Պիսարևի մահվան պատճառը: Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը։

Նախնական տվյալներով՝ մարզիկը մահացել է ձմերուկից թունավորվելու պատճառով։ Մարտիկը մահացել է մինչև շտապօգնության բրիգադի ժամանումը։ Վատ ինքնազգացողությունից բողոքել է նաև նրա կինը։ Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Պիսարեւը մահացել է 33 տարեկանում։ Բռնցքամարտիկի թիմում հստակեցրել են, որ նա քրոնիկ հիվանդություններ չի ունեցել։

Պիսարևը հայտնի է RCC և Fight Nights «պրոմոուշեններում» ելույթներով։ Ընդհանուր առմամբ, նա հինգ մենամարտ է անցկացրել MMA-ում ՝ տանելով երեք հաղթանակ և կրելով երկու պարտություն: Նրա կարիերայի վերջին մենամարտը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ նա պարտվել է Մաքսիմ Ուսոյանին։

  • Կիսվել: