կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական տառեր՝ ֆրանսիական ակումբի համազգեստին

Հայկական տառեր՝ ֆրանսիական ակումբի համազգեստին

Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Արձիվը» (l’EUGA Ardziv) ներկայացրել է ակումբի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր համազգեստը։ Մարզաշապիկի վրա պատկերված են հայկական այբուբենի տառերը։

 

l’EUGA Ardziv-ը 1964 թվականին Մարսել քաղաքում հիմնադրել են Թուրքիայից գաղթած հայ փախստականները։ Նախկինում ակումբի կազմում խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը։ «Արձիվը» տնային խաղերն անցկացնում է Մարսելի «Ստադ Սևան» ստադիոնում, որը տեղավորում է շուրջ 2000 հանդիսական։

 

  • Կիսվել: