հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկական մաֆիան պայմանավորված խաղեր է կազմակերպում. հետաքննության արդյունքներ

Հայկական մաֆիան պայմանավորված խաղեր է կազմակերպում. հետաքննության արդյունքներ

Գերմանական ZDF հեռուստաընկերության և «Welt» պարբերականի լրագրողները հետաքննություն են անցկացրել, որի արդյունքում հայտի է դարձել ավելի քան 135 թենիսիստի անուն, որոնք մասնակցել են պայմանավորված խաղերի:

Բելգիայի գլխավոր դատախազն ասել է. «Մասնավորապես՝ խոսքը հայկական մաֆիայի գործունեության մասին է, որն իր ազդեցությունն է տարածել ողջ Եվրոպայում: Սա շատ մեծ ու կազմակերպված ցանց է: Մաֆիան գրեթե իդեալական կառուցվածք ունի. կան մարդիկ, որոնք պատասխանատու են հաշիվների համար, կան գումար լվացողներ, կան նաև մարդիկ, որոնք անմիջական շփման մեջ են մտնում մարզիկների հետ»:

Նշվում է նաև, որ հանցագործություններին մասնակցել է ATP վարկանիշային աղյուսակի 30-յակում գտնվող մարզիկ, որն արդեն հաղթել է 3 մրցաշար:

  • Կիսվել: