չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայկական ակումբների խաղերի մրցավարները. Կոնֆերենցիաների լիգա

Հայկական ակումբների խաղերի մրցավարները. Կոնֆերենցիաների լիգա

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումների մրցավարներին։

Երևանի «Փյունիկի» ու սլովենական «Ցելյեի» խաղում կաշխատեն ավստրիացի մրցավարները՝ Կրիստիան-Պետրու Ցիոչիրկայի գլխավորությամբ։ Եզրային մրցավարները կլինեն Մաքսիմիլիան Վեյսն ու Մայքլ Օբրիցբերգերը։

Հայաստանի ու Սլովենիայի չեմպիոնների խաղը կկայանա օգոստոսի 29-ին «Ցելյեի» խաղադաշտում։ Առաջին խաղում երևանյան ակումբը տնային հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով։

«Նոայի» ու «Ռուժոմբերոկի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել շոտլանդացի Ջոն Բիթոնը, որին եզրերում կօգնեն Դանիել Մքֆարլանը և Դուգլաս Փոթերը։

Հայաստանի փոխչեմպիոնի ու Սլովակիայի գավաթակրի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին Ռուժոմբերոկում։ Դիմակայության առաջին խաղում «Նոան» հաղթել էր 3-0 հաշվով։

  • Կիսվել: