երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայկական ակումբների դիրքը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Հայկական ակումբների դիրքը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ակումբների նոր վարկանիշային աղյուսակը՝ հաշվի առնելով վերջին 5 մրցաշրջանի արդյունքները:

Անգլիայի չեմպիոն և գավաթակիր, Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթին» առաջատարն է: Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է: Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»:

Հայկական ակումբներից նորընծա չեմպիոն «Ուրարտուն» 345-րդ տեղում է: Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» 167-րդն է, իսկ բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան»՝ 200-րդը:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով առավելության էր հասել Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» նկատմամբ ու պատմության մեջ առաջին անգամ դարձել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող: Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին:

 

  • Կիսվել: